Թշնամին առաջացել է նաև Խոզնավարի ուղղությամբ

Թշնամին առաջացել է նաև Խոզնավարի ուղղությամբ

Ադրբեջանցի զինվորականները նախօրեին Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ առաջացել են ևս 1.5 կմ։ Այս մասին news.am-ի հետ զրույցում այսօր՝ մայիսի 21-ին, ասաց գյուղի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանը։

«Թուրքերը մտել են մեր տարածքը, տղերքը հավաքվել են, կանգնել, զինվորներ էլ կան, դեմները կանգնած՝ սպասում են։ Նախօրեին երեկոյան ժամը 6-ի սահմանում է առաջխաղացումը եղել։ Իշխանասարից, որ 3,5 կմ առաջ էին եկել, փաստորեն դրանից հետո էլ հիմա ևս 1,5 կմ նորից եկել են։ Հայաստանի տարածք են մտել ու իջել դեպի Խոզնավար, հիմա իրենք գյուղից հեռու են 2,5 կմ»,- ասել է գյուղապետը։

Գյուղապետի խոսքով՝ գյուղի անդորրը խաթարվել է, որոշ բնակիչներ անգամ անհանգստությունից ելնելով տարհանել են իրենց մանկահասակ երեխաներին. «Դե անասնապահությամբ զբաղվող մարդիկ  մնացել են, ի՞նչ անեն, իրենց անասունները ո՞ւր թողեն ու գնան։ Ձորի մեջ մտած գյուղ է, մի հատ ճանապարհ ունենք, որը տանում է Գորիս։ Եթե դա էլ փակվեց, ուրեմն մեր հարցերը լուծված է։ Գյուղի տղամարդկանց  մի մասն է միացել հայկական զորքին, անասնապահությամբ զբաղվողները չեն կարողացել գնալ։ Եթե անասունը չլիներ, բոլորն էլ կգնային»։

wp-apeth