Կարմիր շուկայի բնակիչները դիմել են ռուս խաղաղապահներին

Կարմիր շուկայի բնակիչները դիմել են ռուս խաղաղապահներին

ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի բնակիչները երեկ՝ մայիսի 18-ին, ադրբեջանցիների ոչ պատշաճ պահվածքի համար դիմել են գյուղի տարածքում տեղակայված ռուս խաղաղապահներին: Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Կարմիր շուկա համայնքի ղեկավար Նարեկ Աթայանը: Նրա խոսքով՝ շաբաթական երեք անգամ թշնամու ավտոշարասյունն անցնում է գյուղի տարածքով՝ այդ ընթացքում դրսևորելով լկտի պահվածք։

«Երեկ էլ, ինչպես միշտ, ադրբեջանցի վարորդները, գերազանցելով արագությունը , վազանց են կատարել՝ խուճապային տրամադրություն ու վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով նույն ճանապարհով երթևեկող հայ վարորդների շրջանում: Նրանք նաև տարբեր արհամարհական ժեստեր են անում և հեռախոսներով լուսանկարում, ինչն անթույլատրելի է համարվում: Այս ամենի մասին մենք տեղեկացրել ենք ռուս խաղաղապահներին, որպեսզի ավելի ուշադիր ու խիստ լինեն այդ երևույթները վերացնելու համար: Խաղաղապահ ուժերի ներկայացուցիչները լսել և ընդունել են մեր մտահոգությունները և խոստացել, որ հարցերին լուծում կտան»,- մասնավորապես ասել է Ն. Աթայանը:

wp-apeth