Գագիկ Բեգլարյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Գագիկ Բեգլարյանին տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ըստ Shamshyan.com-ի՝ խոսքը Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի մասին է: «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ, ժողորդին հայտնի ԱԱԾ մեկուսարան:

wp-apeth