Մաքրվել է 2082 հա տարածք, 640,3 կմ ճանապարհ

Մաքրվել է 2082 հա տարածք, 640,3 կմ ճանապարհ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Ռուսաստանյան խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 6 հա տարածք, 3 կմ ճանապարհ և 10 շինություն:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 082 հա տարածք, 640,3 կմ ճանապարհ, 1 764 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 606 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված ռազմամթերքի և այլ պայթուցիկ առարկաների վնասազերծման աշխատանքներ կատարելու նպատակով ծառայության սակրավորական խմբերն այսօր կաշխատեն Ստեփանակերտ և Մարտունի քաղաքների հարակից տարածքներում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը՝ պայթեցման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում, Մարտակերտ քաղաքում:
«The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը՝ Մարտունու շրջանի «Քաջավան» տեղամասում:

wp-apeth