Հայ և ռուս բժիշկները կատարել են էնդոպրոթեզավորում

Հայ և ռուս բժիշկները կատարել են էնդոպրոթեզավորում

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Բդոյանը և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վնասվածքաբան-օրթոպեդները օրերս Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում Արցախի մասնագետների հետ կատարել են անվճար վիրահատություններ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Կոնքազդրային հոդի բարդ վիրահատական միջամտության համար 20 էնդոպրոթեզ ձեռք է բերվել ռուսաստանաբնակ բարերար, մեր հայրենակից Էդգար Ադամյանի հովանավորությամբ: Վնասվածքաբան-օրթոպեդները կատարել են 35 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում, ծնկան և ուսային հոդի արթրոսկոպիա»,- նշում են Արցախի ԱՆ-ից և հավելում, որ հիվանդներն ընտրվել են նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով: Նմանօրինակ նախաձեռնություններն ու աջակցությունը շարունակական բնույթ են կրելու:

wp-apeth