Չինական պատվաստանյութն Հայաստանում է

Չինական պատվաստանյութն Հայաստանում է

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում են պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

Նշվում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար:

wp-apeth