Որոնումները շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում

Որոնումները շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1542 է։

Հիշեցնենք, որ երեկ փոխանցվել էր ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն. ադրբեջանական կողմը Արցախի Մարտունու շրջանում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, նշելով, որ դիակը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի վարչական տարածքից։ Հայ զինծառայողի ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth