«Շիրակն» ու «Ալաշկերտը» գոլեր չխփեցին

«Շիրակն» ու «Ալաշկերտը» գոլեր չխփեցին

Հայաստանի ընթացիկ առաջնության շրջանակներում «Շիրակը» Գյումրիում մրցեց Երևանի «Ալաշկերտի» հետ: Խաղում գոլեր չեղան, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Շիրակցիները վեցերորդ ոչ-ոքին խաղացին առաջնությունում: Տիգրան Դավթյանի գլխավորած թիմն անցկացրած 16 խաղից հետո վաստակած 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Ալաշկերտն» երկրորդն է, ակտիվում ունի 27 միավոր:

Հաջորդ տուրում «Շիրակը» հյուր է գնալու «Արարատ-Արմենիային», որն իր հերթին երրորդ տեղը կիսում է «Նոայի» հետ վաստակած 25 միավորով, իսկ առաջատարն Երևանի «Արարատն» է: Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմն ակտիվում ունի 28 միավոր:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth