Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթն է

Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթն է

Ապրիլի 12-19-ը Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթն է: Այն կանցկացվի հոբելյանական՝ 20-րդ անգամ։ Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և 2002 թ.-ից անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից: Միջոցառման նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:

Ազգային գրադարանային շաբաթին իրենց ծրագրերով միանում են Հայաստանի գրեթե բոլոր գրադարանները։ Այս տարի Ազգային գրադարանային շաբաթվա հանդիսավոր բացումը տեղի կունենա Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth