Զինամթերքից մաքրվել է 1934 հա տարածք

Զինամթերքից մաքրվել է 1934 հա տարածք

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ականզերծվել է 12 հա տարածք, 4 կմ ճանապարհ, ստուգվել է 7 շինություն, հայտնաբերվել է 40 պայթուցիկ առարկա: 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1934 հա տարածք, 594 կմ ճանապարհ, 1 674 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 455 պայթուցիկ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth