Պեսկովը հաստատել է Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

Պեսկովը հաստատել է Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցի մասին տեղեկությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Տեղեկությունը հաստատել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին,թե արդյոք կարող է հաստատել կամ հերքել տեղեկությունը, որ Քոչարյանը Պուտինի հետ խոսել է Մոսկվա կատարած այցի ժամանակ, որտեղ եկել էր մասնակցելու «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին:

«Ես կարող եմ հաստատել, նրանք իսկապես հեռախոսազրույց են ունեցել: Դուք գիտեք, որ նրանք վաղեմի լավ հարաբերություններ ունեն, որը շարունակվում է, նրանք բավականին հաճախ են շփվում»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը:

Քոչարյանը «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth