Մահացել է Ֆելիքս Գրիգորյանը

Մահացել է Ֆելիքս Գրիգորյանը

Ապրիլի 6-ին կյանքից հեռացել է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Գյումրու պատվավոր քաղաքացի Ֆելիքս Վրույրի Գրիգորյանը:

Բժշկի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

ՀՀ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և մարզպետարանի ողջ աշխատակազմի անունից մեր խորին ցավակցություններն ենք հայտնում վաստակավոր բժիշկ, Շիրակի մարզի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության հիմնադիր, Գյումրու պատվավոր քաղաքացի ֆելիքս Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Շիրակի մարզը կորցրեց իր նվիրյալ բժշկին, արժանավոր մտավորականին, հայրենասեր մարդուն ու քաղաքացուն: Մեր վշտակցություններն ենք հայտնում ֆելիքս Գրիգորյանի ընտանիքին, ընկերներին, մերձավորներին ու բարեկամներին»,-  նշված է ցավակցական խոսքում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth