Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 23, մարմնական վնասվածք պատճառելու` 8, խարդախության` 7, ընտանեկան բռնության՝ 6, յուրացման կամ վատնման՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ և խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 24 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու 1-ական դեպք։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth