Հայտնաբերվել է մեկ, նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն

Հայտնաբերվել է մեկ, նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն

Որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ նախնական տվյալներով, քաղաքացիական անձի աճյուն։ Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth