500 ձեռնարկատեր ազատվել է պարտավորություններից

500 ձեռնարկատեր ազատվել է պարտավորություններից

Արցախում շուրջ 197 միլիոն դրամ գումարի չափով արտոնություններ են տրամադրվել 521 հարկ վճարողների,որոնք փաստացի գործունեություն են իրականացրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում: Այս մասին տեղեկացնում են Արցախի պետական եկամուտների կոմիտեից:

Տեղեկատվության համաձայն՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ, արդեն իսկ, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով, բացառապես՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած` հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորությունների կատարումից ազատվող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը: Ըստ այդմ՝ շահառու հարկ վճարողներն ազատվում են հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված չափով պարտավորությունների կատարումից:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth