Հրդեհ վագոն-տնակում. տուժածներ չկան

Հրդեհ վագոն-տնակում. տուժածներ չկան

Մարտի 28-ին, ժամը 16:13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի Շահումյան փողոցում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։20-ին, մարել՝ 17։33-ին։ Վագոն-տնակում (մոտ 36 քմ) այրվել է գույք:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth