Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 25154 պայթունավտանգ առարկա

Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 25154 պայթունավտանգ առարկա

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 5 շենք-շինություն, հայտնաբերվել և ոչնչացնելու համար դուրս է բերվել 42 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի, Մարտակերտ և Ճարտար քաղաքների, Մարտունու շրջանի Հացի, Մյուրիշեն, Գիշի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth