Հրդեհ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում
Մարտի 5-ին, ժամը 07:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։10-ին, մարվել՝ 08։30-ին։ Այրվել է էլեկտրական ենթակայանը։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti