Բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 51 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության` 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ապօրինի ծառահատման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սպանության փորձի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, ընտանեկան բռնության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, պաշտոնեական լիազորություններն անցնելու, թմրամիջոցի իրացման, սառը զենքի հայտնաբերման և ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
- Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
- Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության և վրաերթի 1-ական դեպք։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti