Ռուս խաղաղապահներն ոչնչացրել են մոտ 24 923 պայթունավտանգ առարկա

Ռուս խաղաղապահներն ոչնչացրել են մոտ 24 923 պայթունավտանգ առարկա

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Մարտակերտ բնակավայրի շրջանում ռուս սակրավորները զննել են մասնավոր տների տնամերձ հատվածները, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ճանապարհները՝ դրանք պայթյունավտանգ առարկաներից մաքրելու համար։

Ռուս խաղաղապահների կողմից բնակավայրերի ականազերծման ընթացքում կիրառվում են «Ուրան 6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ ապահովել զինծառայողների անվտանգությունը և ցանկացած եղանակային պայմաններում պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը, նշում է գերատեսչությունը։

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ Արցախում, ընդհանուր առմամբ, չպայթած զինամթերքից մաքրվել է 1506 հա տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 923 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ Արցախի հանրապետության տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 911, 101, 111 կարճ հեռախոսահամարներին:»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth