Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի չեմպիոն

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի շախմատի կանանց 76-րդ առաջնությունը: 10 շախմատիստուհիների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Սուսաննա Գաբոյանը: Վերջին՝ 9-րդ տուրում նա հաղթանակ է տարել Վերոնիկա Խաչատրյանի նկատմամբ՝ 6,5 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Նորընծա չեմպիոնը համալրել է Հայաստանի կանանց հավաքականի կազմը: Նշենք, որ Սուսաննա Գաբոյանի համար սա չեմպիոնական երկրորդ կոչումն է, նա Հայաստանի առաջնությունում լավագույնն է եղել նաև 2015 թվականին:

Հայաստանի առաջնության երկրորդ մրցանակակիրը Մարիամ Մկրտչյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մարիա Գևորգյանը. երկուսն էլ առաջատարին զիջել են կես միավորով: Մրցաշարային աղյուսակն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ:

Հավելենք, որ տղամարդկանց առաջնությունում այսօր կայանալու են 10-րդ տուրի պարտիաները: Նախավերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 7.5 միավորով գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը, որն այսօր սպիտակ խաղաքարերով մրցելու է Հայաստանի առաջին խմբի առաջնության չեմպիոն Լևոն Բաբուջյանի հետ: Երկրորդ տեղում 6.5 միավորով Արման Փաշիկյանն է, ով 10-րդ տուրում սևերով մրցելու է Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Լավագույն եռյակն այժմ եզրափակում է Սամվել Տեր-Սահակյանը, ում 10-րդ տուրի մրցակիցը Մամիկոն Ղարիբյանն է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth