Հաստատվել է 283 նոր դեպք և 4 (+4) մահ. ընդհանուր 171510 դեպք

Հաստատվել է 283 նոր դեպք և 4 (+4) մահ. ընդհանուր 171510 դեպք

Փետրվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ունենք 181 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 813 է:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth