Պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռահար

Պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռահար

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ «Ոստիկանության մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքների և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» համապատասխան հոդվածների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Մասնավորապես, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը հնարավոր կլինի իրականացնել նաև հեռահար՝ Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային հարթակի օգնությամբ՝ առանց իրավասու ստորաբաժանում այցելելու: «AM» կարգի՝ մոպեդ, տրանսպորտային միջոցները ևս կհանդիսանան պետական գրանցման և հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներ։ Արդյունքում մոպեդները կլինեն վերահսկելի նաև առկա իրավատեխնիկական համակարգերի կողմից։ Միաժամանակ, որոշմամբ հստակ կամրագրվի ցանկալի համարանիշեր և մեծ պահանջարկ ունեցող համարանիշեր ստանալու համար նախատեսված չափով գումարը ՀՀ պետական բյուջե գանձվելու պահանջը՝ պայմանավորված արտաբյուջետային հաշիվները փակելու հանգամանքով։ Որոշման ընդունումը կնպաստի վարչարարության պարզեցմանը և տնտեսմանը, հաշվառման ստորաբաժանումներում հերթերի կրճատմանը, ինչպես նաև տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման գործողությունների կատարման ինտենսիվության բարձրացմանը, ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը, քանի որ մոպեդները կլինեն վերահսկելի, իսկ վերջիներիս վարորդների վարքագիծը առկա իրավատեխնիկական համակարգերի առկայության արդյունքում կհամապատասխանեցվի ճանապարհային երթևեկության կանոններով և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությամբ սահմանված պահանջներին

Ինչպես նշել է Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, այսուհետ համակարգչի միջոցով՝ առցանց, հնարավոր կլինի իրականացնել տրասպորտային միջոցի գնման և վաճառքի գործընթացը: «Անհրաժեշտ է միայն, որ և՛ գնորդը, և՛ վաճառողն ունենան նույնականացման քարտեր և էլեկտրոնային ստորագրության հնարավորություն: Պայմանագրի ձևն արդեն առկա է համապատասխան հարթակում: Ամբողջ պայմանագրային գործընթացն իրականացվում է հեռավար: Մնում է, որ գնորդը մեքենայի պետհամարանիշը փոխանակելու նպատակով ժամանի ոստիկանության համապատասխան կայանավայր և այնտեղ կատարի վճարումներն ու պետհամարանիշի փոխանակումը»,- ասել է Ոստիկանության պետի տեղակալը:

Վարչապետը հանձնարարել է գործընթացը լավարկելու նպատակով, մասնավորապես, եթե առկա չէ պետհամարանիշի փոխանցման խնդիր, քննարկել տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն ամբողջությամբ հեռահար իրականացնելու հնարավորության տարբերակը և դրա վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth