Ռուս խաղաղապահներն ոչնչացվել է մոտ 24 891 պայթունավտանգ առարկա

Ռուս խաղաղապահներն ոչնչացվել է մոտ 24 891 պայթունավտանգ առարկա

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 1 491 հա տարածք, 462 կմ ճանապարհ, 1 467 շինություն այդ թվում 30 սոցիալական կարևորության օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 24 891 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The Halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը պայթեցման աշխատանքներ են նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Այգեստան, Խնածախ և Դաշուշեն համայնքների տարածքներում:

«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth