Այվել են Գյումրու տնակներից մեկի միջնապատերը, գույքը և տանիքը

Այվել են Գյումրու տնակներից մեկի միջնապատերը, գույքը և տանիքը

Փետրվարի 22-ին, ժամը 20:03-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ավտոկայանի Բանավան թաղամասում այրվում է բնակելի տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ավտոկայանի Բանավան թաղամասի տնակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:49-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել են տնակի միջնապատերը, գույքը և տանիքը՝ մասամբ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth