Հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Փետրվարի 22-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2982 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2384 դեպք: Կատարվել է 20430 թեստավորում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth