Երևանից Արցախ է ուղևորվել ՌԴ ԱԻՆ-ի 50 տոննա շինանյութով բեռնված շարասյունը
Ռուսաստանի ԱԻՆ-ի մարդասիրական օգնությամբ ևս մեկ ավտոշարասյուն այսօր առավոտյան Երևանից մեկնել է Արցախ։
«Տեղական իշխանությունների խնդրանքին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության գործառնական խումբը կազմել է բնակելի շենքերի, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռն ընդգրկում է ավելի քան 50 տոննա շինարարական նյութեր՝ տանիք, ծալքավոր տախտակ, մետաղական սալիկներ, ցինկապատ թիթեղներ, փայտանյութ», — մեկնումից առաջ լրագրողներին ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:
Նրա խոսքով, մարդասիրական շարասյունը բաղկացած է վեց բեռնատարից և ուղեկցող երկու մեքենայից: Երևանից կանցնի Եղեգնաձոր՝ Գորիս քաղաքում գիշերակացով: Բեռն Արցախ կհասնի փետրվարի 24-ին:
Գորելովը նշել է, որ ընդհանուր առմամբ հարյուրավոր տոննա բեռներ արդեն հասցվել են Արցախ:
«Առաջին հերթին կվերականգնվեն բնակելի շենքերը, քանի որ վերադարձած շատ փախստականներ կան, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտները», — ասել է նա:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti