Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ռուսները

Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ռուսները

Ադրբեջանի և Նախիջևանի միջև ցամաքային կապ ապահովելու վերաբերյալ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ճանապարհային, երկաթուղային և հաղորդակցության այլ ուղիների անվտանգությունը հսկելու են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։

Այս մասին ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք հայկական բանակը ներգրավված է լինելու այդ միջանցքի անվտանգության ապահովմանը, փոխանցում է հայտնում է Ռազմինֆոն:

Նախարար Հարությունյանը շեշտել է, որ Հայաստանը, ստանձնած պարտավորությունների համաձայն, կապահովի վերը նշված տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջների պահպանումը, սակայն բանակի ներգրավվածության հարց այժմ օրակարգում չկա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակում։ ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth