Իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
Փետրվարի 20-ին, ժամը 17։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 23 շենքի արտաքին պատին ամրացված ծխատար խողովակը (7-րդ հարկի հատվածում) քամուց պոկվել, կախվել է․ առկա է ընկնելու վտանգ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են ծխատար խողովակը (մոտ 10 քմ)։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti