Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Միջշրջանային բոլոր ուղղություններով իրականացվում է ձնամաքրման աշխատանքներ: Ստեփանակերտ- Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով «Վահե Կարապետյան» և «Արցախուղի» ընկերություններն աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ:

ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սարավան-Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տիգրանաշեն-Զանգակատուն հատվածները դժվարանցանելի են: Սյունիքի և Արարատի մարզերում տեղում է ձյուն:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth