Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 1461 հա տարածք, 453 կմ ճանապարհ

Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 1461 հա տարածք, 453 կմ ճանապարհ

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ռուս խաղաղապահներն ականզերծել են 15 հա տարածք, 3 կմ ճանապարհ և 27 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 34 պայթունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 1461 հա տարածք, 453 կմ ճանապարհ, 1425 շինություն այդ թվում 30 սոցիալական կարևորության օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 24 827 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth