Արցախում ավարտվել է ռուս խաղաղապահների պատվաստումը «Sputnik-V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով

Արցախում ավարտվել է ռուս խաղաղապահների պատվաստումը «Sputnik-V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) ռազմական բուժաշխատողներն ավարտել են Արցախում ՌԽԶ անձնակազմի պատվաստումը «Sputnik-V» պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ ժամանակացույցի պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Կորոնավիրուսային նոր COVID-19 վարակի դեմ առաջին պատվաստանյութը ստացել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաեւ` բժշկական հատուկ նշանակության ջոկատների զինծառայողները:

Պատվաստումն իրականացվել է կամավոր կերպով ինչպես տեղակայված շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ շարժական բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ տերմոտարաների մեջ, որոնք ապահովել են դրա անվտանգությունը տեղափոխման ժամանակ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth