Աբսուրդ է խոսել Արցախը Ադրբեջանին ինտեգրելու մասին. ԱՀ նախագահի խոսնակը՝ Միքայել Մինասյանին

Աբսուրդ է խոսել Արցախը Ադրբեջանին ինտեգրելու մասին. ԱՀ նախագահի խոսնակը՝ Միքայել Մինասյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում էր կատարել՝ պնդելով, որ առաջիկա օրերին նախատեսված է Արայիկ Հարությունյանի, Արմեն Աբազյանի, Ռուստամ Մուրադովի և Ալի Նագիևի գաղտնի հանդիպումը Մատաղիսից ոչ հեռու:

Այդ հրապարակման առթիվ «Արցախպրես» լրատվական գործակալությունը մեկնաբանության խնդրանքով դիմել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանին:

«Նման հանդիպում չի նախատեսվում, և աբսուրդ է խոսել Արցախը Ադրբեջանին ինտեգրելու մասին: Արցախի իշխանությունները շարունակում են Արցախի անկախության միջազգային ճանաչման քաղաքական կուրսը, որքան էլ դժվար պայմաններում հայտնված լինենք: Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և դա որևէ սակարկման ենթակա հարց չէ»,- ասել է Լ. Ավանեսյանը:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth