Կանխատեսումների համաձայն՝ ջրային ռեսուրսների կուտակման խնդիր չենք ունենա

Կանխատեսումների համաձայն՝ ջրային ռեսուրսների կուտակման խնդիր չենք ունենա

Վարչապետ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի սեզոնին: «Մենք վերջին խորհրդակցության ժամանակ քննարկում ենք ունեցելել այդ թեմայով: Կարծես թե կանխատեսումները մեզ թույլ են տալիս ասել, որ ջրային ռեսուրսների առումով եղանակային պայմանները գոնե այս պահին բարենսպաստ են և ջրային ռեսուրսների կուտակման խնդիր չենք ունենա: Մենք խոսել ենք, որ ջրային ռեսուրսների ճիշտ արդյունավետ բաշխվածության կապված պետք է շատ լուրջ աշխատենք»:

Վարչապետի դիտարկմամբ, պետք է անել հնարավորը, որ խաղաղագործները, լոլիկագործները, այգեգործները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել: Նիկոլ Փաշինյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հարցը մշտապես պահել ուշադրության կենտրոնում. «Մարզպետարանների, համայնքապետարանների հետ պետք է շատ սերտ աշխատել խնդիրները նախապես իմանալու համար: Դրանց չծագելու ուղղությամբ աշխատենք և ոչ թե խնդիրը ծագի, մարդիկ ստիպված լինեն իրենց ասածը բարձրաձայնելու այլ եղանակներ փնտրել»:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ երբեմն կան պարզ ընթացակարգեր, որոնց մասին մարդիկ տեղյակ չեն լինում, ինչի պատճառով ծագում են խնդիրներ: Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է լուսաբանման, տեղեկացվածության ապահովման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գյուղացու հետ պետք է ազնիվ խոսել ու ասել, թե որ խնդիրն է հնարավոր հրատապ լուծել, որ խնդիրն է, որ երկարաժամկետ լուծում է պահանջում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth