Հրդեհի մասին հերթական հաղորդումն է ստացվել

Հրդեհի մասին հերթական հաղորդումն է ստացվել

ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր ստացվել է հրդեհի մասին հերթական ահազանգը Ստեփանակերտի Մ.Գոշ 7ա շենքի (ուսանողական հանրակացարան) բնակելի տան խոհանոցում բռնկված հրդեհի մասին:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան խոհանոցում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Հրշեջները ձեռքի միջոցներով մարել են կրակը և կանխել դրա տարածումը: Մասնակի ջերմահարվել է խոհանոցից պատշգամբ տանող դուռը և մեկ գազի բալոն: Տուժածներ չկան:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth