Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է

Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը (բուք), Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները, Լոռու մարզի Սպիտակի ոլորանները և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները։

Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Աշտարակ քաղաքում, «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում (բուք) տեղում է ձյուն։

Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։

Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է։

Տավուշի, Գեղարքունիքի  և Արագածոտնի  մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth