Հուշարձանը պղծելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է

Հուշարձանը պղծելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է

Երեւանի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության հիշատակի «Ապրել-չմոռանալ» հուշարձանը պղծելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (վանդալիզմը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth