Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու, Սյունիքի (բացի Սառնակունք-Զանգեր հատվածից), Տավուշի, Արագածոտնի մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Գավառ քաղաքներում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում տեղում է ձյուն։
Սարավան-Զանգեր ավտոճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում մառախուղ է։
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti