Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 24 294 պայթունավտանգ առարկա

Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 24 294 պայթունավտանգ առարկա

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

«Անցած մեկ օրում ռուս խաղաղապահներն ականզերծել են 16,7 հա տարածք, 3,2 կմ ճանապարհ և 13 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է 3 պայթունավտանգ առարկա: Նոյեմբերի 23-ից մինչ օրս ականազերծվել է 1404 հա տարածք, 438 կմ ճանապարհ, 1340 շինություն այդ թվում 29 սոցիալական կարևորության օբյեկտ: Հայտնաբերվել և ոչնչացվել է մոտ 24 294 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth