1 օրում 6 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

1 օրում 6 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Փետրվարի 16-ին, ժամը 01.30-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «Նիսան», «Ֆորդ», «Կիա» և կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. կայանված «Նիսանի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 16-ին, ժամը 19.20-ին, Երևանի Խնկո-Ապոր փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 14-ին, ժամը 22.20-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Կիա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Կումայրիի բաժնից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 54-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տան բակում ընկնելու հետևանքով:
Փետրվարի 16-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության բաժին է ներկայացել 44-ամյա քաղաքացի և հաղորդում տվել, որ փետրվարի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Նարեկացու փողոցում իր «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացուն և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth