Արցախում փորձնական ծրագրով փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում

Արցախում փորձնական ծրագրով փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում

Արցախի կառավարության փորձնական ծրագրով փայտե կոնստրուկցիաներով տներ են կառուցվում: Այս մասին հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Մեկը շուտով ավարտական տեսք կստանա՝ ներքին հարդարման աշխատանքներին են հասել։ Կապալառու «Շեն Արցախ» ընկերությունն ընտրվել է, քանի որ նման տներ նախագծելու և կառուցելու փորձ ունի:

Ընկերության փոխտնօրեն Մհեր Դերձյանի խոսքով՝  մասնագիտացված 5 հոգանոց խումբը 1 ամսում կարող է 3 սենյականոց տունը կառուցել և հանձնել շահագործման։ Կախված պատվերների ծավալից՝ գինը տատանվում է 1 քմ/200-300 ԱՄՆ դոլարի սահմաններում։

  • Տան ամրությունը երաշխավորում են 70 տարի:
  • Կառուցվող տները երկու մուտք ունեն, որոնցից մեկը հիմնականն է, իսկ մյուսը՝ ելք դեպի հողամաս։
  • Տների պատերը ձայնամեկուսացվում են և ունեն ջերմությունը պահպանող նյութերից բաղկացած մակերես։
  • Պատրաստի տան ոչ ներսից և ոչ էլ դրսից փայտե դետալները չեն երևում:
  • Նախատեսված է նաև 1000 քառակուսի մետրի չափով տնամերձ տարածք:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth