Հիվանդության 9 նոր դեպք է հաստատվել

Հիվանդության 9 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով փետրվարի 15-ին իրականացված 140 թեստավորման արդյունքում՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք:

Այս մասին  տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

«Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին, կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով, իրականացվել է 2789 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք: Կատարվել է 20 հազար 237 թեստավորում»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով հետևել առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth