Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 1327 բնակելի շինություն

Ռուս խաղաղապահները մինչ օրս ականազերծել են 1327 բնակելի շինություն

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:

Ռուսաստանի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումներն ու ոչնչացումը: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1387,3 հա տարածք, 434,8 կմ ճանապարհ, 1327 բնակելի շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 291 պայթյունավտանգ առարկա: Ռուս խաղաղապահներն ապահովում էին հայ ուխտավորների Դադիվանքի կատարած այցերի անվտանգությունը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth