Թադևոս Պողոսյանը և Կատյա Գալստյանը՝ Հայաստանի բացարձակ չեմպիոններ

Թադևոս Պողոսյանը և Կատյա Գալստյանը՝ Հայաստանի բացարձակ չեմպիոններ

Աշոցքում անցկացված Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլում առավել հաջող են հանդես եկել տանտերերը: Նրանք մրցակիցների նկատմամբ առավելության հասան նաև երկրորդ փուլում, որը նույնպես անցկացվեց Աշոցքում, հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:

Երկու  մրցաշարերի ընդհանուր  հաշվարկով Հայաստանի բացարձակ չեմպիոններ դարձան Թադևոս Պողոսյանը և Կատյա Գալստյանը: Ազատ և դասական ոճերում տղամարդիկ մրցեցին 10 կմ. , իսկ կանայք ՝ 5 կմ. դահուկուղիներում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth