Հանձնել են մասնագիտական ստուգարքներ

Հանձնել են մասնագիտական ստուգարքներ

4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի զինծառայողները հանձնել են ստուգարքներ՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիր վարժասարքի կիրառմամբ, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Ստուգվել են անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքները, կատարելագործվել թիրախների հայտնաբերման և խոցման գործնական հմտությունները:

5-րդ զորամիավորումում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

Փետրվարի 15-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ, որոնց ընթացքին հետևել է զորամիավորման հրամանատարը։

Ստուգվել են հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, ինչպես նաև  զինծառայողների գործողությունները պաշտպանական և հարձակողական գործողությունների վարման ընթացքում:

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti
wp-apeth