Ֆերդինանդ Կարապետյանն Իսրայելում կմասնակցի միջազգային մրցաշարի
Օլիմպավանում փետրվարի 8-20-ը Հայաստանի ձյուդոյի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում: Այս գիշեր հավաքին մասնակցող մարզիկների թիվը մեկով պակասել է: Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ուղեկցությամբ մեկնել է Իսրայել: Այնտեղ նրանք պետք է թեստավորվեն և բացասական պատասխան ստանալուց հետո երեք օր անց Ֆերդինանդը մրցելույթ կունենա «Մեծ սաղավարտ» անվանումով թելավիվյան միջազգային վարկանիշային մրցաշարում, հայտնում են ՀԱՕԿ լրատվական բաժնից:
Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին https://t.me/hingshabti