Արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա

Արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա

Փետրվարի 13-ից 14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Ծովակ-Նորակերտ ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Վայք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, Արա լեռան մոտակայքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

wp-apeth