3 օրում 36 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

3 օրում 36 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 3 մարդ զոհվել է, 47-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

Փետրվարի 12-ին, ժամը 10.25-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում «Սիտրոեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 12-ին, ժամը 09.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Մասիսի փողոցի խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17 տարեկան երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 12-ին, ժամը 17.15-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 12-ին, ժամը 18.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 12-ին, ժամը 22.15-ին, Երևանի Գալշոյան և Մառի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 12-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Հոնդա», «Օպել Աստրա», «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 12-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 87-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարերին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 12-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 335-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 05.25-ին, Երևանի Խանջյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 18.15-ին, Երևանի Քրիստափորի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Մերսեդեսը» բախվել է կայանված «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 01.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 10.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 04.50-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 23.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 13.40-ին, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան գնացքին և մոտ 15 մետր շպրտվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Կողբավան-Վանանդ գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կմ-ին «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Կիա Սորենտո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների. «Տոյոտա Քեմրիի» 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 14-ին, ժամը 04.15-ին, Երևանի Ա. Ավետիսյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 23.40-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 26-ամյա վարորդը և 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 75-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և կողաշրջվել. 25-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 14-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Արարատի մարզի Վանաշեն գյուղում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի 4-րդ փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 14-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին «ԿամԱԶ» կցորդիչով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր ընթանալով՝ հայտնվել զառիթափի վրա. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 15-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի Պղնձագործների փողոցում իրար են բախվել «Նիսան Մուրանո» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Մուրանոյի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 14-ին, ժամը 16.00-ին, Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ջրատարին և կողաշրջվել. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 14-ին, ժամը 23.25-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 42-ամյա վարորդը և «Տոյոտայի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth