Հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի տարածքից հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն: Վաղը նախատեսվում է որոնողական աշխատանքները շարունակել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Բերձոր-Հադրութ-Որոտան ուղղություններում։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth