Այրվել է վագոն տնակ

Այրվել է վագոն տնակ

Փետրվարի 12-ին, ժամը 22:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղիում այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։15-ին, մարվել՝ 22։31-ին։ Այրվել է վագոն-տնակը՝ 15 քմ։

Միացեք «Հինգշաբթի» անկախ լրատվական հարթակի տելեգրամի ալիքին 👉 https://t.me/hingshabti

wp-apeth